ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») ստացել է գրություն այն մասին, որ Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է: ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները: Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ընկերությունում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, խախտումներ չեն հայտնաբերվել: |