ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հայաստանի ու Մոլդովայի նկատմամբ ռուսական հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը». Պետդեպ
12:30, 05.03.2024 | mamul.am
2735 | 0

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, ըստ որի՝ Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ վերցնել Մոլդովայի ղեկավարությանը, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի հետ», և որ Ռուսաստանը «լրջորեն կվերանայի» իր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Երևանը շարունակի հեռանալ Մոսկվայից: «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց դա է պատճառը, որ Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են ՌԴ կառավարության սպառնալից հռետորաբանությամբ ու գործողություններով, ինչը կրկին ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր