ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Կարմիր ծովում կտրվել են ստորջրյա մալուխներ, Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև հաղորդակցությունն ընդհատվել է
23:06, 05.03.2024 | mamul.am
4242 | 0

Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 մալուխը, ի թիվս այլոց, վնասվել է հութիների հարձակման հետևանքով, ասել է հոնկոնգյան մատակարար HGC-ն:
Կարմիր ծովում ինտերնետ մալուխների վրա հարձակումները ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա. կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1)-ը, հայտնում է հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ը:

Մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ` դա ազդում է թրաֆիքի մոտ 25%-ի վրա: «Ասիայից թրաֆիքի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս թրաֆիքի 80%-ն անցնում է Կարմիր ծովի այս մալուխներով», - ասվում է HGC-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած երթուղիները: Դրանք ներառում են ուղղությունը դեպի հյուսիս (Հոնկոնգ - մայրցամաքային Չինաստան - Եվրոպա) և ուղղությունը դեպի արևելք (Հոնկոնգ - ԱՄՆ - Եվրոպա): Ինչ վերաբերում է դեպի արևմուտք երթուղուն, ընկերությունը դիվերսիֆիկացնում է թրաֆիքը Կարմիր ծովում անվնաս մնացած 11 մալուխների շրջանակներում:
Փետրվարի վերջին իսրայելական Globes-ը հայտնել էր, որ Եմենի հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի և Արևելյան Աֆրիկայի Ջիբութի քաղաքի միջև: Դրա պատճառով Եվրոպայի և Ասիայի միջև ինտերնետ կապի լուրջ խափանումներ են տեղի ունեցել, որոնցից ամենաշատը տուժել են Ծոցի երկրների և Հնդկաստանի օգտատերերը, նշում է Globes-ը:

Հրատարակությունը վնասն անվանել է զգալի, բայց ոչ կրիտիկական, քանի որ նույն տարածաշրջանով են անցնում Ասիան, Աֆրիկան ​​և Եվրոպան կապող այլ մալուխներ։ Globes-ի գնահատմամբ՝ վնասված մալուխների վերանորոգումը կարող է տևել առնվազն ութ շաբաթ:

ՌԲԿ-ի հետ հարցազրույցի մասնակից փորձագետները նշել են, որ Կարմիր ծովում հութիների հարձակումների պատճառով թրաֆիքի պահպանման խնդիրը կարող է վատթարանալ։ Դա տեղի կունենա, եթե վնասվեն տեղեկատվության փոխանցման հիմնական ուղիները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր