ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Բա որ բոլորդ սուրբ եք, վանքի հավերն ո՞վ գողացավ». լրագրողը` Միհրան Պողոսյանին
21:24, 06.03.2024 | mamul.am
7731 | 0

«Բա որ բոլորդ սուրբ եք, վանքի հավերն ո՞վ գողացավ»,- Միհրան Պողոսյանին հարց հղեց «Մեդիահաբ»-ի թղթակիցը: Ոչ մեկ սուրբ չի, մարդը հենց որ ծնվում է, արդեն սուրբ չի, բոլորն ունեն իրենց սխալները, որոնք օր օրի ավելանում են: Նաև` աշխատող մարդն է սխալվում: Բայց այսօր մենք ունենք միայն մեկ խնդիր` 5 տարի մենք գտնվում ենք մի իրականության մեջ, որի անունը կարելի է դնել կորուստների, պարտությունների, արյան, ամոթի, անարժանապատիվ կյանքի ժամանակաշրջան: Եվ մեր խնդիրն այսօր այդ ժամանակաշրջանը կանգնեցնելն է, բոլորին, ովքեր որ պատրաստ են մի լումա այդ հարցում ներդնել, հավաքագրելն է: Իսկ ես հավատացած եմ, որ մեր հայ ազգն իր ողնաշարը միշտ ուղիղ պահելու հատկությունը ժամանակին հստակ անելու է, այսօր հենց ուղղելու ժամանակն է: Վաղը գլխներիս ենք տալու, եթե ժամանակին չարթնանանք»,- պատասխանեց Պողոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր