ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
5-րդ դարի խունկ է հայտնաբերվել, որը շատ լավ բույր ունի
00:18, 07.03.2024 | mamul.am
3976 | 0

Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերված 56 հնագիտական առարկաններից մեկը խնկաման է։
Առարկան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել է դարերի փոշուց։ Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանվաեն եղել խունկի մնացորդներ, ինչն առիթ է տալիս նոր հետազոտություն իրականացնելու համար։

5-րդ դարի խունկ է հայտնաբերվել, որը շատ լավ բույր ունի

Հնագետ Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ խնկամանը փոշով է ծածկված եղել և, երբ մասնագետները այն մաքրել են, 5-րդ դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի։
Դարերի հեռվից մեզ հասած խունկը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն առաջիկայում կուղարկի հետազոտությա` պարզելու՝ ի՞նչ խունկ է և ինչի՞ց է պատրաստված։
5-րդ դարի խունկ է հայտնաբերվել, որը շատ լավ բույր ունի

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր