ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Իշխանությունն ուզում է խլե՞լ «Գնթունիքը». «Հրապարակ»
09:24, 07.03.2024 | mamul.am
4716 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ «Գնթունիքի» սեփականատերը, ըստ լուրերի, ջերմ հարաբերություններ է հաստատել իշխանության, մասնավորապես մարզի ՔՊ-ականների հետ և այցերի ժամանակ էլ ջերմ ընդունելություն է կազմակերպում Փաշինյանի համար, սակայն իշխանությունը չի մոռանում նրա ընդդիմադիր և նախկին լինելը: Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի անվան տակ ուզում է նրանից խլել մի շարք գույքեր, այդ թվում՝ կայացած «Գնթունիքի» բիզնեսը։
Եղիազարյանի և նրա կնոջ նկատմամբ վարույթ կա, որի շրջանակներում ուզում են բռնագանձել «Գնթունիքի» 100 տոկոս բաժնեմասը, նաև մի շարք անշարժ և շարժական գույք։ Եղիազարյանի նկատմամբ նաև քրեական գործ կա` ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման և հափշտակության մեղադրանքով: Վերջին ամիսներին նաև ստուգումներ են անում համայնքապետի ընտանիքին պատկանող բիզնեսներում և տուգանում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր