Թուրքիայի զինված ուժերը ծրագրում են խոշոր ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Իրաքի հյուսիսում՝ Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ, գրում է Hürriyet-ը: «Առաջին հերթին տարածաշրջանում, որտեղ իրականացվել է «Ճանկ-կողպեք» գործողությունը, լայնածավալ ցամաքային գործողություն կիրականացվի»,- ասել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին: Թերթի տվյալներով՝ Անկարան ակնկալում է «ահաբեկիչների համար փակել Իրաքի հետ սահմանի ամբողջ 378 կիլոմետրը»: |