ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Շինարարությունն ավարտվել է, գույքը հասել է, հոսանքը միացրել են, հիմա էլ՝ ջուր չկա». Փաշինյան
11:24, 07.03.2024 | mamul.am
2216 | 1

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ դպրոցների, մարզադպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին ու շահագործման հանձնելու հստակ ժամկետներին. «Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադպրոցն, օրինակ, ե՞րբ է հանձնվելու աշակերտներին... Պրակտիկայում ի՞նչ ենք տեսնում՝ շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ չի հասել, երկրորդ, շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ չի հասել, հոսանքը չեն միացրել, երրորդ, շինարարությունն ավարտվել է, գույքը հասել է, հոսանքը միացրել են, բայց ջուր չկա, էլի կարամ շարունակեմ: Ինձ համար շահագործման ժամկետն էն ա, երբ աշակերտները մտնում են էնտեղ ու նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում»:

ԿԳՄՍ նախարարը զեկուցեց, որ կոնկրետ Ջրառատի դպրոցը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա ապրիլի 30-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր