ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Իրանը կաջակցի հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին». Իրանի ՊՆ
11:54, 07.03.2024 | mamul.am
1445 | 0

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպում են անցկացրել՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, հաղորդում է Mehr գործակալությունը:

«Բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է: Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին: Երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում մշտապես զարգացել են Հայաստանի անկախացումից ի վեր: Իրանի Իսլամական Հանրապետության վճռորոշ դիրքորոշումն է՝ աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, իրենց ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության իրավունքն ու չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասել է Աշթիանին:

Նա նշել է, որ Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին:

Սուրեն Պապիկյանն, իր հերթին, ասել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ նույն կերպ վերաբերվեն տարածաշրջանի կայունությանը»: Նա Թեհրանի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների սերտացման կոչ է արել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր