ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Պակիստանցի ուսանողը մահապատժի է դատապարտվել WhatsApp-ով ուղարկված հաղորդագրությունների համար
19:54, 09.03.2024 | mamul.am
5044 | 0

Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Փենջաբ նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 22-ամյա ուսանողին, հայտնում է BBC-ն։

Հաղորդագրության համաձայն՝ նրան մեղադրել են սրբապղծության մեջ` WhatsApp-ի հաղորդագրությունների պատճառով։ Դատարանը եզրակացրել է, որ ուսանողն օգտագործել է մեսենջերը՝ Մուհամեդ մարգարեին և նրա կանանց վիրավորող լուսանկարներ և տեսանյութեր ուղարկելու համար: Ուսանողի հասցեին բողոքել է տեղի բնակիչներից մեկը դեռ 2022 թվականին, ով ասել է, որ իրեն «անպարկեշտ նյութեր» են ուղարկել WhatsApp-ով:

Ավելի վաղ նույն գործով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 17-ամյա երիտասարդ։ Նա մահապատժի չի դատապարտվել անչափահաս լինելու պատճառով։ Երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել։ Մահապատժի դատապարտվածի հայրը BBC-ին ասել է, որ բողոքարկելու է Լահորի բարձրագույն դատարան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր