ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Տավուշի մարզում և Հայաստանի այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել»․ Վարդան Ոսկանյան
10:24, 10.03.2024 | mamul.am
3674 | 1

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Բաքվի բարբարոսական վարչախմբի փոխվարչապետ կոչեցյալի գրասենյակի հայտարարությունից հետո, եթե որևէ մեկի մոտ դեռ կասկած կա, որ արհեստածին Ադրբեջանը «սահմանազատում» և «սահմանագծում» փաթեթավորմամբ առաջ է մղում Հայաստանի հետագա աստիճանական բռնազավթումը, ապա նա, մեղմ ասած, մանկամիտ է։

Ինչպես բազմիցս եմ նշել, Տավուշի մարզում և Հայաստանի այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել, որովհետև, բացի այն, որ, դիցուք, Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են, դրանք նաև կենսական կարևորություն ունեն Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակության ցամաքային անվտանգ հաղորդակցության առումով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր