Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Գյումրիի «Շիրակն» այսօր Երևանում մրցել է «Կիլիկիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթնակ տարել` դուրս գալով Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Հանդիպման միակ գնդակն առաջին կեսում հեղինակել է Մորի Կոնեն՝ անվրեպ իրացնելով իր իսկ վաստակած 11-մետրանոցը։ Նշենք՝ «Կիլիկիան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը, իր պատմության ընթացքում առաջին հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ |