Հռոմի Ֆրանցիսկոս պապը շվեյցարական RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինան, բախվելով հնարավոր պարտությանը, պետք է քաջություն ունենա բանակցելու Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ և չամաչի նույն սեղանի շուրջ նստել խաղաղ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AP-ն։ Հռոմի պապը հարցազրույց է տվել անցյալ ամիս, որը մասամբ հրապարակվել է շաբաթ օրը: «Կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին և ունի սպիտակ դրոշի համարձակություն և բանակցում է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային ուժերի օգնությամբ։ Ուկրաինան հաստատակամ է մնում խաղաղ բանակցություններում Ռուսաստանի հետ անմիջականորեն չներգրավվելու հարցում, նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս ասել է, որ խաղաղ բանակցությունների նախաձեռնությունը պետք է պատկանի այն երկրին, որը ներխուժման է ենթարկվել: Ուկրաինայի առաջնորդի «Խաղաղության ծրագիրը» կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը ողջ Ուկրաինայից և վերականգնել պետական սահմանները: Կրեմլը բացառել է Կիևի կողմից սահմանված պայմաններով խաղաղ բանակցություններին մասնակցությունը։ |