«Օսկար 2024» մրցանակաբաշխության ժամանակ «20 օր Մարիուպոլում» ֆիլմը հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ուկրաինական վավերագրական ժապավենը նկարահանվել է ուկրաինացի լրագրող և ռազմական թղթակից Մստիսլավ Չեռնովի կողմից՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին երեք շաբաթվա ընթացքում: Նկարահանող խումբը փաստագրել է քաղաքում տեղի ունեցած հարձակումները, ավերածություններն ու խաղաղ բնակիչների տառապանքները: Մրցանակաբաշխության ժամանակ Մստիսլավ Չեռնովն ասել է. «Կցանկանայի՝ երբեք չստեղծել այս ֆիլմը: Կցանկանայի՝ Ռուսաստանը երբեք չհարձակվեր Ուկրաինայի վրա և չգրավեր նրա տարածքները»: Ուկրաինացի ռեժիսորը հույս է հայտնել, որ ճշմարտությունը կհաղթի։ «Փառք Ուկրաինային»,- իր ելույթում նշել է ռեժիսորը: |