ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Քաղաքացու օրը փողոցում քանի՞ մարդ ենք տեսնելու «դուխով» գլխարկով ու Նիկոլի դեմքով մայկայով»․ Ռուբեն Մխիթարյան
11:24, 11.03.2024 | mamul.am
2490 | 1

«2008թ․ միտինգներից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ օգտագործեց «հպարտ» բառը, մարդկանց աչքերում փայլ տեսավ ու հասկացավ՝ բռնել է նյարդը։ Ինքն այս ժողովրդին երբեք էլ հպարտ չի՛ համարել, չի՛ համարում և չի՛ համարելու»,- 168TV-ի եթերում ասել է պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը։ «Փաշինյան Նիկոլի համար ժողովուրդը միջոց էր՝ իշխանություն վերցնելու, դրա բարիքներից օգտվելու, վոյաժների գնալու, բոլոր հնարավոր լափերը լափելու համար։ Ե՞րբ է վերջին անգամ ասել, որ սիրում է ժողովրդին։ Շուտով իրենց հռչակած Քաղաքացու օրն է։ Եկե՛ք տեսախցիկներով այդ օրը դուրս գանք փողոց, տեսնենք՝ «դուխով» գլխարկով ու Նիկոլ Փաշինյանի զզվելի դեմքով մայկայով քանի՞ մարդ կտեսնենք։
Եթե նախորդ իշխանություններից զզվում էին, սրանց ատում են, որովհետև այս մարդիկ արել են անպատկերացնելի բաներ»,- հավելել է Մխիթարյանը։

Ռուբեն Մխիթարյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր