ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«ԵՄ-ում սպառազինությունների պաշարները սպառվում են». Բորել
15:30, 11.03.2024 | mamul.am
2883 | 1

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ում սպառազինությունների պաշարները սպառվել են, և անդամ երկրները պետք է քննարկեն ընդհանուր փոխառության հնարավորությունը՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման համար, հաղորդում է breakingthenews-ը: «Սպառազինությունների առկա պաշարները սպառվել են, իսկ հակամարտությունը վերածվել է պաշարների պատերազմից արտադրության պատերազմի»,- գրել է Բորելը՝ կոչ անելով ԵՄ-ին զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը, համալրել սպառազինությունների պահեստները և օգնել Ուկրաինային:

Նա նաև հայտարարել է, որ եվրոպական ռազմարդյունաբերությունն ապահովում է ԵՄ պաշտպանության կարիքների մոտ 40 տոկոսը, ինչը նշանակում է, որ միությունը ներմուծում է իր կողմից օգտագործվող զենքի և տեխնիկայի մեծ մասը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր