ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Մարդը կիսաբաց լուսամուտներ, անասուն սերիալներ ու հաղորդումներ է փակում, որ Հայաստանի էսօրվա սերունդը չծնվի Ադրբեջանում». Վահե Սարգսյան
00:30, 13.03.2024 | mamul.am
4368 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի աշխատակազմ հրավիրված հեռուստաալիքների ղեկավարներից բացատրություն են պահանջել հեռարձակվող շոուներում և հաղորդումներում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ։
Նշվել են կոնկրետ հաղորդումների անունններ, որոնք վատ արժեքներ են քարոզում, և դրանցում խախտվում են էթիկական չափանիշները, ոտնահարվում են ազգային և բարոյական արժեքները, կոպիտ միջամտություն է կատարվում մասնավոր կյանքին, օգտագործում են վիրավորանքներ ու անպարկեշտ արտահայտություններ։
Հեռուստաընկերությունների ղեկավարներին նախազգուշացրել են, որ կլինեն գործունեության սահմանափակմանն ուղղված միջոցառումներ։
Էն, որ Ադրբեջանում միջնադարյան բանասիրություն է, ոչ ոք չի կասկածում։ Բայց սա էդ դեպքը չի։
Մարդը կիսաբաց լուսամուտներ, անասուն սերիալներ ու հաղորդումներ է փակում, որ Հայաստանի էսօրվա սերունդը չծնվի Ադրբեջանում։
30 տարի առաջ այդպիսի եթեր տվող խմբագիրը Հայաստանում մինիմում լուրջ կպատժվեր։ Արժեք կար, դրա հանդեպ հարգանք կար, և երկիր ազատագրվեց։
Ալիևը երկիր է գրավել և հիմա ստեղծում է էդ երկիրը պահող սերունդ։
Ամոթ է, բայց փաստ, որ կովկասյան թաթարներից երկիր ու ազգ կերտող թշնամին հայրենասիրության մաստեր կլաս է ցույց տալիս մեզ համար, իսկ մեզ մոտ Լիլիթ Մկրտչյանները, ովքեր տարիներով թուրքերի հետ թրծվել են դպրոցական չափորոշիչներ գրելու մեջ, Հ1-ի եթերում ազատ հայտարարում են, թե այդ հայրենասիրություն կոչվածը ինչո՞վ չափենք։
Արցախո'վ, տիկին, Արցախո'վ, Հարենիքո'վ, Արարատո'վ, մեր պատմությամբ ու մշակույթո'վ, այսօր նաև` քո գաղափարակից Մարիա Կարապետյանի սիրելի Ադրբեջանում կատարվողով»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր