ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից». վարչապետ
13:30, 12.03.2024 | mamul.am
7172 | 0

Ընթացող ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը. «Պետք չի քաղաքական որոշումն ու քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ: Այո՛, մենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը սառեցրել ենք՝ նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք: Մենք խնդրում, ակնկալում, պահանջում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը պատասխանի մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում... Եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, բա ցույց տվեք՝ ձեր պատերացրած ինքնիշխան տարածքը ո՞րն է: Ցույց չի տրվել ՀՀ ինքնիշխան տարածքը: Այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է: Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այն կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի հարցերը հասցեագրված են, լուծված, ամփոփված: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Ե՞րբ, չեմ կարող ասել»,- նշել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր