ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Նիկոլի քարտեզային կապիկությունն ուղղված է Բաքվի պահանջները կատարելուն»․ Գ. Համբարյան
14:48, 12.03.2024 | mamul.am
2392 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն այս թուրքի սպասարկուի՝ նշեմ, որ այդ նշված գիծը չի ընդունում Ադրբեջանը որպես հայ-ադրբեջանական սահման և 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ինչ ցանկացել` Սոթք-Խոզնավարի, Ներքին Համդի, Սև լճի, Ջերմուկի, Իշխանասարի, Տեղի հատվածները գրավել է և բազմիցս նշել է, որ այդ տարածքներից, ինչպես նաև Արծվաշենից նպատակ չունի իր զորքերը դուրս բերել...
Բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը չճանաչելով խորհրդային տարիների Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, Նիկոլից պահանջում է, այսպես կոչված 8 գյուղերը ու համոզված է, որ թուրքին տվող Նիկոլը դրանք տալու է...
Համոզված եմ, որ Նիկոլի այս քարտեզային կապիկությունն ուղղված է հենց Բաքվի պահանջները կատարելուն, բայց միևնույն ժամանակ ասելով՝ «այս գծից այս կողմ», դավաճան Նիկոլը չի ասում, թե ինչպես է Ալիևից ստանալու իր օրոք գրավված մեր տարածքները...»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր