ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
«Ուզո՞ւմ եք ասեմ՝ ի՞նչն է եղել Կարապետյանին՝ աշխատանքից հանելու պատճառը». Փաշինյան
14:54, 12.03.2024 | mamul.am
5688 | 0

«ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հայտարարել էր, որ դուք Կրեմլի ցուցումով էիք Արշակ Կարապետյանին նշանակել Պաշտպանության նախարարի պաշտոնում»,- ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց լրագրողը: Փաշինյանը նշեց, որ Արշակ Կարապետյանին ԳՇ պետի տեղակալ ու Պաշտպանության նախարար նշանակելու հարցում, հնարավոր է, անտեսված չի եղել նրա՝ մոտ հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց ու շրջանակների հետ. «Ուզո՞ւմ եք ասեմ՝ ի՞նչն է եղել նրան՝ աշխատանքից հանելու պատճառը: 2021-ի նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է ու հանդարտ, մինչդեռ էդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք ու դիրքեր են վերցրած եղել: Նա, լինելով նախարար, կամ տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ ինձ չի զեկուցել: Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ չեմ հանդուրժի էդ պաշտոնում: Էս ա ամբողջ պատմությունը»,- հավելել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր