ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ասում էիք՝ ասեք, կանենք, հիմա ձեզ ո՞վ է ասել, որ թանկացնեք տրանսպորտը»․ Արշակ Սարգսյան
15:48, 12.03.2024 | mamul.am
2336 | 0

Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հասարակական տրանսպորտի փոխադրավարձը սահմանելու մասին նախագիծը, ինչին հաջորդեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի հարցը․ «Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ երբեք չբարձրաձայնվեց ՔՊԿ-ի ծրագրի այս աղմկահարույց հատվածը, որն իրենից ենթադրում է տրանսպորտի թանկացում։ Գրեթե երեքուկես ամիս գաղտնի պահվեց այս հակաժողովրդական ծրագիրը, որպեսզի քաղաքացիներին մեծ ու տհաճ անակնկալ մատուցվի: Ինչո՞ւ էիք գաղտնի պահում թանկացման ծրագիրը, չէ՞ որ անկեղծ լինելու դեպքում քաղաքացիներն ընտրության ժամանակ ավելի քիչ ձայն կտային ձեզ։ Ասում էիք՝ ասեք, կանենք, հիմա ձեզ ո՞վ է ասել, որ թանկացնում եք տրանսպորտի գինը»։
Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա դուք էլ չեք ասել, որ կէժանացնեք, թեպետ այսօր նման մի ոչ իրատեսական նախագիծ եք առաջարկում, որը կյանքում չէիք առաջարկի, եթե կառավարման բեռը ձեր ուսերին լիներ։ Մեր ընտրողներին ասվել է, որ լինելու են որոշումներ, որոնք բարեփոխելու են հանրային տրանսպորտը։ Այս նախագիծը թանկացման նախագիծ է, թե՝ ոչ, շատ վիճելի է, քանի որ եթե մեր առաջրկվող ամսական փաթեթը հաշվարկենք, ապա, այո, լինելու են ոչ քիչ թվով քաղաքացիներ, ում համար տրանսպորտը էժանանալու է, փոխարենը տրանսպորտը կարող է թանկանալ ոչ այդքան հաճախ օգտվող քաղաքացիների համար, որը միանգամայն արդար է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր