ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ես այս խոսակցությունը պետք է 2019-ին ունենայի. բայց ո՞ւմ լեզուն կպտտվեր՝ ասեր». Փաշինյան
16:06, 12.03.2024 | mamul.am
4625 | 0

Այսօրվա ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշել է, որ 1996-ից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել. «Էնքան ասել են՝ Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարց, կարմիր գիծ ա, կապույտ գիծ ա, կանաչ գիծ ա, որ չենք հասկացել՝ իրականում էդ հարցը լուծված ա, ՀՀ-ն են ուզում լուծարեն, ծնկի բերեն՝ բարեկամական կենացների ներքո: Դրա ապացույցը 2022-ի սեպտեմբերն ա.... Ես էս խոսակցությունը պետք ա 2019-ին ունենայի, չնայած եթե 2019-ին ունենայի, հետագա իրադարձությունները կբացատրվեին՝ ա՛յ դու անխոհեմ խոսացիր, դրա համար տենց էլ եղավ: Երևի ճիշտը դա էր, գալ, ասել՝ ժողովո՛ւրդ, Ղարաբաղի հարց չկա, եթե ուզում ենք որևէ արդյունք ունենալ, պետք ա ընդունենք, վերադառնանք 96-ի Լիսաբոնի խոսույթին, ասենք՝ մեր նշաձողը ԼՂ ինքնավար կարգավիճակն ա՝ Ադրբեջանի կազմում: Բայց ո՞ւմ լեզուն կպտտվեր՝ տենց բան ասեր, թեպետ, օբյեկտիվորեն, պետական գործիչը պետք ա, գար ասեր»,- հավելել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ես այս խոսակցությունը պետք է 2019-ին ունենայի. բայց ո՞ւմ լեզուն կպտտվեր՝ ասեր». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր