ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ինչպե՞ս է որոշվել, որ մեկ ուղղությունը պետք է դառնա 300 դրամ»․ Սամվել Հարոյան
16:18, 12.03.2024 | mamul.am
2541 | 1

Երևանի ավագանու նիստում քննարկվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը սահմանելու մասին նախագիծը։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը նախագծի ներկայացումից հետո հարց ուղղեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին․ «Ըստ ձեր ներկայացրած ծրագրի, եթե մարդը մարզից եկել է Երևան ու մեկ անգամ պետք է օգտվի տրանսպորտից, ապա նա պետք է գնի «90 րոպե» քարտը, որի արժեքը 300 դրամ է, այլ տարբերակ փաստորեն չունի, ստացվում է, որ մեկ անգամ օգտվելը 300 դրամ է, նույնը վերաբերվում է Երևանում ապրողին, որը օրը երկու անգամ է օգտվում տրանսպորտից, չի ուզում ամսական կամ տարեկան փաթեթ գնել, ուրեմն պետք է վճարի 600 դրամ, սա կտրուկ թանկացում է։ Ինչո՞ւ չի նախատեսվել մեկանգամյա վճարման հնարավորություն և ինչպե՞ս է որոշվել, որ մեկ ուղղությունը պետք է դառնա 300 դրամ»։ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չեմ ընդունում ձեր այն պնդումը, որ մեկ ուղևորության արժեքը 100-ից 300 դրամ է դառնում, հատկապես ձեր օրինակում մեծ հարց կա, թե մարդը, ով հաճախ է օգտվում տրանսպորտից, ինչո՞ւ չի ուզում օգտվել առաջարկվող փաթեթներից, որոնց դեպքում մեկ ուղևորության արժեքը կարող է անգամ 100 դրամից նվազ լինել։ Եթե չի ուզում, այո, հետևանքը ավելի թանկ տոմս ձեռք բերելն է։ Կամ կարող են ձեռք բերել 10 ուղևորության տոմսեր, որի ժամանակ մեկ տոմսի ինքնարժեքը էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում 210 դրամ է ստացվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր