ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Կոնսերվատորիայի ռեկտորին հիշեցրին, որ հենց ինքն այս շենքում քաղաքական պահանջով նստացույց է արել». Զարուհի Մուրադյան
17:48, 12.03.2024 | mamul.am
2479 | 0

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ այսօրվա Կոնսերվատորիայի ժողովին: Ցավոք, կես ժամ ուշացա, բայց ելույթները շատ էին: Կրքոտ և ջղայն ելույթներ կային և` պատմական և ստեղծագործական ելևեջներով: Մի քանի ելույթ քաղաքական բնույթ ունեին, սակայն ռեկտորը փորձեց կանխել` ասելով, որ այս հավաքը քաղաքական չի: Բարեբախտաբար, նրան հիշեցրեցին, որ հենց ինքն այս շենքում քաղաքական պահանջով նստացույց է արել: Խոսվեց բարձր վճարների, ցածր աշխատավարձերի և կոնսերվատորիան Կենտրոնից հանելու դեպքում անհարմարությունների մասին: ԿԳՄՍՆ-ից եկած սուբյեկտը ոչ մի ուղիղ հարցի չէր պատասխանում, պարբերաբար օգտագործում էր «կլաստեր» անհայտ բառը և ի զարմանս ինձ խոսում էր «ձեզի» «ինձի» «քեզի» բառապաշարով: Քանի որ Գեղարվեստի ակադեմիայի գլխին նույնպես այս վտանգը կախված է, ես ինձ թույլ տվեցի ելույթ ունենալ և ասել, որ`

սիրելի ուսանողներ, ձեզ սխալ են ասում, սա քաղաքական հարց է, նախարարության մանր-մունր չինովնիկներին ուղարկում են ձեր գոլորշին բաց թողնելու համար և որ սա համակարգված հիբրիդային պատերազմի մաս է մեր մտավոր և հոգևոր պոտենցիալը ոչնչացնելու համար և ի վերջո երկիրը քանդելու: Կարծես շատերը հասկանում են դա: Եվ վերջում, որ` սրանք` իշխանություններն, այնքան ապիկար են, որ ոչ մի բան ի վիճակի չեն կառուցել: Այ քանդելը լավ է ստացվում: Տեսնենք դեպքերը ոնց կզարգանան, երանի շատերի կասկածը, որ մեզ զբաղեցնում են «անկլավ» կոչված դավաճանությունը իրագործելու համար, ճիշտ չլինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր