ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Գիտե՞ք ինչու է Ադրբեջանն էս օրերին պահանջում ոչ թե 8, այլ 4 գյուղ». Վահե Սարգսյան
18:06, 12.03.2024 | mamul.am
14590 | 1

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Գիտե՞ք ինչու է Ադրբեջանը հանկարծ էս օրերին պահանջում ոչ թե 8, այլ 4 գյուղ: Տարօրինակ չէ՞՝ ինչու հանկարծ էն 4-ը «մոռացավ», երբ մինչ այդ կատաղի պահանջում էր, իսկ Երևանից ասել էին՝ քաղաքական տեսանկյունից դեմ չեն:
Ինչո՞ւ:
Որովհետև էն մյուս 4-ը՝ Վերին Ոսկեպարը, Սուֆուլուն, Բարխուդարլուն և Տիգրանաշենը, որոնց մասին հիմա չի խոսվում, «անկլավային» են (տե՛ս լուսանկարները) ու չափազանց դժվարամարս, և եթե հիմա դնեն փաթեթով տան՝ կարող է հանկարծ ռեզոնանս լինի, պայթյուն ու Ալիևի դարի ձեռքբերումը, դարի նվերը համարվող Փաշինյանի իշխանության մաման լացի (կարող է և ոչ մի բան էլ տեղի չունենա, բայց դե մարդիկ զգուշանում են):
Իսկ էն 4-ը, որոնց հանձնելու մասին էսօր հաստատեց Գավառական ճարպիկ-դավաճանը, դրանք սահմանային հատվածներում են, ու դրանց տալը առաջիկայում Ճարպիկը կարող է մատուցել «սահմանագծման տեղաշարժերի», «տակտիկական նահանջների» ու «սահմանի ճշգրտման», «միջպետական մայրուղու ու գազատարի տեղափոխման» սոուսով:
Դրա համար էլ Ճարպիկն ասում է՝ Իլհամ Հեյդարովիչ, արի փուլերով անենք, հիմա՝ 4-ը թող մարսեցնեմ, հորով-մորով անեմ, հետո՝ էն մյուս 4-ը, որ համ դու քո ուզածին հասնես, համ ես մնամ իշխանության ու քո համար լավ-լավ բաներ անեմ միշտ»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր