ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Հային որ հարցնես, ի՞նչ ես անում, կասի` ընտանիք եմ պահում, բայց իրականում թուրքին ա պահում». Կիվիրյան
18:18, 12.03.2024 | mamul.am
1756 | 1

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հային որ հարցնես, ի՞նչ ես անում, կասի ընտանիք եմ պահում։ Բայց իրականության մեջ արդեն մի հազար տարի ա ավելի շուտ ինքը թուրքին ա պահում, քանի որ ինչ կուտակում ու շինում ա, վերջում խելոք թողնում ա թուրքին։ Ինչքան դիզել էին Արևմտյան Հայաստանում, խելոք թողեցին թուրքին, ինչքան դիզել էին Արցախում, վերջում էլի թողեցին իրենց։ Ու քանի դեռ այս ազգը չի հասկացել, որ եթե ուզում ես քո երեխուն վերջում մի բան մնա, ապա սկզբից պետք ա պետություն կառուցես, որ չի կարելի պետությունից քերել, պետությունը թուլացնել ու սնանկացնել սեփական նաֆարը պահելու անվան տակ, վերջում այդ ամենը մնալու ա թուրքին կամ հերթական հակառակորդին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր