ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Իր օրերը հաշված են, վախկոտ և դավաճան ղեկավարը պատասխան է տալու». Արշակ Կարապետյան
21:18, 12.03.2024 | mamul.am
8556 | 6

«Մի բան եմ հասկանում, քանի որ ինքն անդրադարձել է իմ անուն-ազգանունին, ուրեմն հասկանում է, որ իր օրերը հաշված են, ինքը հեռանալու է»,- քիչ առաջ հրապարակած իր տեսանյութում, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի` իր հասցեին մեղադրանքներին, հայտարարեց ՀՀ նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանը: Եվ ինքը պատասխան է տալու Արցախի համար, ինքը պատասխան է տալու մեր գերիների համար, ինքը պատասխան է տալու, որ էսօր չի զբաղվում այն գերիներով, որոնք գտնվում են Ադրբեջանի ձեռքում: Ինքը պատասխան է տալու մեր հայ պատմությունը փոխելու` իր արտահայտությունների համար: Ու մենակ ինքը չէ, իր կողքին էսօր ով կանգնած է, նրանք բոլորը պատասխանատու են լինելու. գուցե` իրենից մի քիչ պակաս: Բայց պատմության դեմ ինքը, երևի թե, մեր բոլոր պետությունների ժամանակ ամենաթույլ, վախկոտ և դավաճան ղեկավարն է: Ուզում եմ, որ բոլորդ հավատաք, էս գործը, որ սկսել ենք, մինչև վերջ տանելու ենք, ինքը էդտեղ չի լինելու»,- ասաց Կարապետյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր