ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Հոգեկան խանգարում կամ Քրեական օրենսգրքով սահմանված արարք». Տարոն Սիմոնյան
00:18, 13.03.2024 | mamul.am
3361 | 0

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Տրամաբանությո՞ւն, ողջամտությո՞ւն, ընդհանրապես ուղե՞ղ՝ չէ, դա, փաստորեն, պետք չի ...
1. Եթե նույն հարցում դու սխալվում ես մեկ անգամ, միգուցե, դա պատահականություն է:
2. Եթե նույն հարցում դու սխալվում ես երկրորդ անգամ, չի բացառվում, որ դա զուգադիպություն է:
3. Եթե նույն հարցում դու սխալվում ես երրորդ անգամ, միանշանակ է, որ դա օրինաչափություն է:
4. Եթե դու չես հասկանում, որ դա օրինաչափություն է, ամենայն հավանականությամբ դու տգետ ես:
5. Եթե դու դեռ շարունակում ես նույնն անել ու պնդում ես, որ դու տգետ չես, այլ միակն ես և անկրկնելի, ապա առաջանում է հնարավորության երկու ճյուղ՝ հոգեկան խանգարում կամ Քրեական օրենսգրքով սահմանված արարք:
Հ.Գ. Մեր ամենամեծ խնդիրը ՈՉ ԲԱՆԱԿԱՆԸ սիրելն է և այդ խնդրի լուծման բանալին` ԳԻՏԵԼԻՔՆ արժևորելն է»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր