Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայում կրակի դադարեցման և տեղահանվածների աստիճանական վերադարձի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջ քաշած նախաձեռնությանը, հայտնում է Al Arabiya-ն: Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդն ընդգծել է, որ հրադադարի մասին համաձայնագիրն արդեն գտնվում է արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ձեռքում, և այն ընդունելու որոշումը պատկանում է բացառապես խմբավորման ղեկավարությանը։ Այսպիսով, Վաշինգթոնը զինադադար կնքելու պատասխանատվությունը դրել է պաղեստինյան կողմի վրա։ |