ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
Տավուշից գյուղ չեմ տալիս` հանձնվող 4 գյուղերն ադրբեջանական են. «Հրապարակ»
09:30, 13.03.2024 | mamul.am
17812 | 2

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանին երեկ շատ հարցեր ուղղվեցին: Բնականաբար, լրագրողներին հատկապես հետաքրքրում էր` ի՞նչ է տեղի ունենալու Տավուշի մարզի այն 4 գյուղերի հետ, որոնք պաշտոնական Բաքուն համարում է իրենը եւ պահանջում է անհապաղ վերադարձնել։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։ Իր խոսքը պատկերավոր ներկայացնելու համար նա բերել էր Հայաստանի քարտեզի մակետը՝ 29․800 ք/կմ-ով։ Քարտեզի հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ ցուցադրում էր նաև մի փոքրիկ կտոր՝ պայմանական Արծվաշենը, որն Ադրբեջանում գտնվող հայկական անկլավ է, և եթե Բաքուն պահանջում է վերադարձնել Հայաստանում գտնվող, այսպես կոչված, անկլավները, ապա հայկական կողմն էլ պահանջելու է Արծվաշենը։ Փաշինյանը, սակայն, Արծվաշենի մասին որևէ հիշատակում չարեց։
Բայց հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, դե յուրե Հայաստանի տարածքում չեն. «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ Փաշինյանի ասածից ենթադրվում է, որ սահմանազատման աշխատանքների սկիզբը կարող ենք համարել այդ 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը. «Առաջին փուլով սահմանագծման և սահմանազատման անվան տակ հանձնում է այդ 4 գյուղերը։ Երբ նա ասում է՝ Տավուշի մարզից ոչ մի գյուղ չենք տալիս Ադրբեջանին, որովհետև նա այդ 4 գյուղերը չի համարում Տավուշի մարզինը, մանիպուլյացիա է անում, ասում է՝ դրանք Հայաստանինը չեն, Ադրբեջանինն են, և սահմանազատման ժամանակ պիտի հետ տանք նրանց»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր