ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Սահմանազատումը Տավուշից սկսել, նշանակում է՝ Փաշինյանը պատրաստվում է մի քանի գյուղ հանձնել». Խաչատրյան
11:54, 13.03.2024 | mamul.am
2512 | 1

«Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից պահանջվող կամ Ադրբեջանին գուցե պատկանող տարածքների մասին, բայց ոչինչ չասեց Հայաստանի տարածքային պահանջների վերաբերյալ, մինչդեռ Հայաստանը ունի տարածքային պահանջներ։ Այսօր ադրբեջանական զավթիչ ուժերը գտնվում են Ջերմուկում, Սոթքում, Սյունիքում, և սահմանազատումը պետք է սկսել, օրինակ, Վայոց ձորից՝ հստակեցնելով մեր տարածքները, որպեսզի Ադրբեջանը դուրս գա օկուպացիոն տարածքներից»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը սկսվի Տավուշի մարզից։ «Սահմանազատումը սկսել Տավուշից, նշանակում է՝ Փաշինյանը պատրաստվում է մի քանի գյուղ հանձնել։ Նա քողարկված ասում է՝ 4 գյուղ հիմա եմ տալիս, հետո մնացած 4-ի հարցերը կքննարկենք»,- ասել է Խաչատրյանը։

Տեսանյութը՝ Factor-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր