ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Տնօրեններին հրահանգել են զոհված զինվորների ծնողներին թույլ չտալ մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները. «Որդիների կանչ»
22:36, 13.03.2024 | mamul.am
1715 | 2

Տնօրենները ցուցում ունեն` արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները։
Այս մասին գրառում է արել «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում․ «Այսօր՝ մարտի 13-ին, «Որդիների կանչ» ՀԿ անդամներն այցելեցին Արագածոտնի մարզի 4 դպրոց, որոնցից միայն 1-ում թույլ տվեցին մուտք գործել հաստատություն, մյուս 3-ում ասացին, որ մարզպետարանից ունեն հրահանգ՝ կողմնակի անձանց մուտքն արգելել դպրոց։
Առաջին կանգառը եղավ Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Սուսաննա Հակոբյանը արգելեց ծնողներին մուտք գործել հաստատություն։
Երկրորդ կանգառը Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցն էր, այստեղ ևս տնօրենը՝ Ռեզո Մախմուդովը, ծնողներին արգելեց մուտք գործել հաստատություն և տեսնել Փառքի անկյունը։
Երրորդ կանգառը Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցն էր։ Տնօրենը՝ Եղիշե Անտոնյանը, ծնողներին ասաց, որ լիազոր մարմնից ցուցում է ստացել, որ որևէ մեկին թույլ չտա մուտք գործել դպրոց։

Միայն 4-րդ հաստատությունում՝ Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցում ծնողներին թույլ տվեցին մուտք գործել և տեսնել պատերազմում նահատակված զինծառայողների Փառքի անկյունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր