ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Կալանքի տակ գտնվող Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում. «Ժողովուրդ»
09:06, 14.03.2024 | mamul.am
2773 | 2

Մինչ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանքի տակ է, նրա դեմ դատարան հայցեր են ներկայացվում։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ մարտի 11-ին ՀՀ վարչական դատարան ընդդեմ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայց է ներկայացրել Լիլիթ Հակոբյանը և պահանջել 08.02.2024թ. թիվ 244-Կ հրամանն անվավեր ճանաչել:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, և նա գտնվում է տնային կալանքի տակ: Նա տնային կալանքի տակ է գտնվում փետրվարի 16-ից, ու ստացվում է՝ մինչ այդ՝ փետրվարի 8-ին, կայացրել է մեկ որոշում, որի դեմ էլ բողոք է ներկայացրել քաղաքացին:
Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր