ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչն ավարտված է»․ Հայկ Մամիջանյան
13:48, 14.03.2024 | mamul.am
2474 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 168TV-ի եթերում անդրադարձել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականին. «Ես չեմ հավատում, որ որևէ մեկը կհավատա Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր կեցվածքին։ Հրաժարականի պատճառների վերաբերյալ իր հրապարակած տեսանյութում Մարուքյանն իրեն ներկայացնում է՝ որպես Արցախի հայերի իրավունքների աննկուն պաշտպան։ Բայց նա առնվազն 2023թ․ ամռան սկզբից գիտեր, որ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայերի իրավունքների պաշտպանն Ադրբեջանի Սահմանադրությունն է։ Ես ու Էդմոն Մարուքյանը դա անձամբ ենք լսել Միլի մեջլիսի պատգամավորներից։ Անցյալ տարվա հունիսից մինչև հիմա Մարուքյանը գրի՞չ էր փնտրում՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար։ Այնպես որ, Մարուքյան քաղաքական գործիչն ավարտված է։ Ես չեմ անի, բայց եթե Մարուքյանն ուզում է, կարող է պատմել, թե ի՞նչ է ինքն ասել այդ ժամանակ, օրինակ, Փաշինյանի մասին»,- նշել է նա:

«Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչն ավարտված է»․ Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր