ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ինչի՞ հաշվին»․ Արսեն Գրիգորյան
18:30, 14.03.2024 | mamul.am
1684 | 1

«Ոտնահարված է մեր արժանապատվությունն ու բարոյականությունը։ Եթե սահմանագծում և սահմանազատում պետք է արվի, ապա ինչո՞ւ Սև լճի մոտից չեն սկսվում աշխատանքները, կամ Ջերմուկից, Վարդենիսից, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքի մեջ է։ Անընդհատ զիջողական տրամադրություն է ստեղծվում, ժողովրդի մի մասն էլ համակերպվել և հալած յուղի նման ընդունում է ինչ ասվում է»,- 24 TV-ի եթերում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։ Անդրադառնալով խաղաղության օրակարգի շրջանակներում Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելուն՝ երգիչը հավելեց․ «Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ինչի՞ հաշվին, «Արցախը տանք՝ խաղաղություն կլինի», «Սահմանների մի մասը տանք, թող իրենք բարձունքներին տիրեն, ոչինչ, խնդիր չէ», հիմա էլ արդեն Տավուշի մարզում պետք է զիջենք․․․մինչև ո՞ւր, կա՞ սահման, թե՝ ոչ»։

«Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ինչի՞ հաշվին»․ Արսեն Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր