ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Հնարավո՞ր է բուհերի միավորման ծրագիրը վերանայվի, ու Կոնսերվատորիայի հարցն առանձնացվի». լրագրողը՝ նախարարին
13:06, 14.03.2024 | mamul.am
1896 | 1

«Նախորդ տարվա հուլիսին հայտարարություն հրապարակեցինք՝ ներկայացնելով, որ առաջիկայում կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսված բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպություններին միավորման համատեքստում քննարկումներ ենք սկսում, առաջարկել էինք բուհերին ու ինստիտուտներին՝ իրենց առաջարկները ներկայացնել: Արդեն աշխատանքային խմբեր ենք ձևավորել, որոնք մանրամասն քննարկելու են բոլոր տեսակետները: Կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ընդգրկված են: Սա բարդ, բազմաշերտ գործընթաց է, շատ բան պետք է հաշվի առնվի, եղած կարծիքները սիրով կլսենք: Միակ ճիշտ ճանապարհը՝ քննարկումների միջոցով հասկանալն է՝ ո՞րն է լավագույն տարբերակը»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հարցին՝ հնարավո՞ր է բուհերի միավորման ծրագիրը վերանայվի ու Կոնսերվատորիայի հարցը առանձնացվի, նշել է. «Բուհերի միավորման ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրն օրենք է»:

Կառավարության անդամների ճեպազրույցները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր