ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Երևանի մի շարք փողոցներում ծառերի փոխարինման աշխատանքներ կիրականացվեն
19:30, 14.03.2024 | mamul.am
1497 | 0

2023 թվականին հաստատված ծրագրի շրջանակում Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր և գեղազարդ ծառերով: Այս ուղղությամբ առաջին քայլն իրականացվել է դեռ 2023 թվականի մարտին՝ Մոսկովյան փողոցում: Այս տարի ծրագիրը լայն թափով կշարունակվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը նշել է, որ Երևանում ծառերի փոխարինումն ունի գիտական հիմքեր և միտված է Երևան քաղաքում դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը, շրջակա միջավայրի կայունացմանն ու երիտասարդացմանը:

Արթուր Խալաթյանն, անդրադառնալով «Բալենի» (Սակուրա) տեսակի ծառեր տնկելու շուրջ բարձրացած աղմուկին, նշեց, որ ձեռք բերված մեծաքանակ ծառերի մեջ բալենիները կազմում են շուրջ 15-20 տոկոս, բալենիներ կտնկվեն ընդամենը 1 կամ 2 փողոցում:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ծառերի փոխարինումը կարող է ազդել քաղաքի կոլորիտի վրա, Արթուր Խալաթյանը նշեց, որ փոխարինվում են թեղի մանրատերև տեսակի ծառերը, որոնք քաղաքի կոլորիտ չեն հանդիսանում: Նա ընդգծեց, որ Երևանի կոլորիտ են համարվում Արևելյան սոսին, Ամառային կաղնին, որոնք աշխատակիցները շատ զգուշությամբ պահում են, անգամ էտումներն են զգուշորեն իրականացնում:

Ծառերի թարմացմանը բնակիչները դրական են արձագանքում՝ նշելով, որ արդեն իրենց կյանքն ապրած ծառատեսակներից մի շարք անհարմարություններ էին լինում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր