ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+32 °C
Starship-ն առաջին անգամ ուղեծիր է հասել, բայց չի կարողացել վայրէջք կատարել օվկիանոսի վրա
20:27, 14.03.2024 | mamul.am
4346 | 0

Գերծանր Starship հրթիռը, որը մշակվում էր դեպի Լուսին թռչելու համար, հինգշաբթի ավարտել է իր երրորդ փորձնական թռիչքի փուլերի մեծ մասը։ Հինգշաբթի օրը այն առաջին անգամ մտել է մերձերկրյա ուղեծիր, սակայն չի կարողացել հանդարտ վայէջք կատարել Հնդկական օվկիանոսում:
Աստիճանները հաջողությամբ բաժանվել են 73 կմ բարձրության վրա, սակայն առաջին աստիճանը չի կարողացել բարեհաջող վայրէջք կատարել Մեքսիկական ծոցում. շարժիչները, հավանաբար, չեն գործել այնպես, ինչպես նախատեսված է եղել:
Երկրորդ աստիճանը բաժանումից հետո գործարկել է բոլոր շարժիչները և մտել Երկրի ցածր ուղեծիր, որից հետո շարժիչներն անջատվել են։ Նավը կարողացել է փորձարկել, բացել և փակել բեռնախցիկի լյուկը և վառելիքը մի բաքից մյուսը տեղափոխել: Երբ երկրորդ աստիճանը մտել է մթնոլորտ, շարժիչները չեն վերագործարկվել։ Երկրորդ աստիճանի հետ կապը կորել է 65 կմ բարձրության վրա, որտեղ Starship-ի արագությունը մոտ 7 կմ/վ է եղել։ Ենթադրաբար, երկրորդ աստիճանը շարքից դուրս է եկել և չի կարողացել իրագործել Հնդկական օվկիանոսում փափուկ վայրէջքը։
Starship-ն արձակվել է ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 09:25-ին (Երևանի ժամանակով 17:25-ին):
Կրկնակի օգտագործման հրթիռային համակարգը բաղկացած է Starship տիեզերանավից և Super Heavy արձակման մեքենայից։ Նրա բարձրությունը գերազանցում է 120 մետրը։ Այն ավելի բարձր է, քան աշխարհում երբևէ կառուցված ցանկացած այլ հրթիռ: Super Heavy կրիչը երկու անգամ ավելի հզոր է, քան տիեզերական արձակման համակարգ (SLS) ծանր հրթիռը, որը ստեղծվել է ՆԱՍԱ-ի կողմից դեպի Լուսին թռչող մարդկանց թռիչքների համար:
Հրթիռի արձակման նախորդ երկու փորձերը, որոնք արվել էին անցյալ տարվա ապրիլին և նոյեմբերին, ավարտվել էին անհաջողությամբ։ Starship-ի առաջին թռիչքը տևել է 4 րոպե և ավարտվել պայթյունով այն բանից հետո, երբ աստիճանները չեն կարողացել բաժանվել։ Երկրորդ փորձնական մեկնարկն ավելի երկար է տևել, բայց երկու աստիճաններն էլ պայթել են բաժանումից որոշ ժամանակ անց:

Կիսվի՛ր այս նյութով՝
11:00, 25.06.2024
3605 | 0
դեպի վեր