ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն
21:24, 14.03.2024 | mamul.am
2491 | 0

Մարտի 13-ին և 14-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերը:

Մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխության հարցը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ և խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը, մինչև հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը, սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել Հոգաբարձուների խորհրդի կազմից և այդպիսով նաև թողել էր խորհրդի նախագահի պաշտոնը:

«Մխիթար Հայրապետյանի նախարար նշանակվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի անխափան իրագործումը և հիմնադրամի հետագա բնականոն գործունեությունն առավել արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ստանձնեմ հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները՝ թողնելով Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը և դուրս գալով Հոգաբարձուների խորհրդից»,- մեկնաբանել էր Աննա Հակոբյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր