ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան, այնուհետև` Հայաստան
21:48, 14.03.2024 | mamul.am
1452 | 0

Վրաաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։

Վրաստանի վարչապետը այցին ընդառաջ հայտարարություն է արել՝ նշելով, որ հարևանների հետ հարաբերությունների խորացումը գլխավոր առաջնահերթություններից է, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

«Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել, համապատասխանաբար, ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար։ Շաբաթ օրը տեղի կունենա այց Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Վրաաստանի նորընտիր վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր