ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանն Արցախում ոչնչացրել կամ առգրավել է 6 մլրդ դոլարի ռազմավար»․ Ալիև
22:24, 14.03.2024 | mamul.am
4220 | 0

Բաքվում մեկնարկել է «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով XI գլոբալ ֆորումը, որի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հիմա ավելի մոտ են Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ:

«Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր, և սա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքն է»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում «իրականացված հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ավար առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա:

Նրա խոսքով, 2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրել և որպես ավար վերցրել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք։

«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Իհարկե, պարզ է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, տրամադրվել են անվճար»,- նշել է Ալիևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր