ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Նիկոլը 2019-ին մերժեց ՌԴ-ԱՄՆ-Ֆրանսիա առաջարկը՝ բորբոքելով պատերազմ». Լևոն Զուրաբյան
23:30, 14.03.2024 | mamul.am
3146 | 1

2019 թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էին տարբերակ, որով մենք զիջում էինք հինգ տարածք Ադրբեջանին, պահում Լաչինն ու Քելբաջարն ու նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, տեղում հանգրվանում էին միջազգային ուժերը, իսկ կարգավիճակի հարցը թողնվում էր սերունդներին։ «24 Նյուզ»-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժանանակ նշել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` հավաստիացնելով, որ այդ մասին նշված է ՌԴ այն ժամանակվա համանախագահ Իգոր Պոպովի՝ 2021 թ-ին հրապարակված հոդվածում։ Մինչդեռ, ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ստել է՝ ասելով, թե համանախագահները ԼՂ խնդրի կարգավորման որևիցե նոր ծրագիր չեն ներկայացրել։
«Ըստ ռուսական կողմի համանախագահի, Ադրբեջանն ընդունել էր կարգավորման այս տարբերակը, սակայն այն մերժում էր ստացել Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։ Ըստ ՀԱԿ փոխնախագահի, Փաշինյանի այն հայտարարությունները, թե ԼՂ հիմնախնդիրը «լուծվել էր 1996 թ-ին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ համաժողովում», որևիցե կապ չունի իրականության հետ, նա է իր հետևողական գործողություններով հասցրել է երկիրը պատերազմի ու հիմա «գառնուկի դեմքով չքմեղանում է»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

«Նիկոլը 2019-ին մերժեց ՌԴ-ԱՄՆ-Ֆրանսիա առաջարկը՝ բորբոքելով պատերազմ». Լևոն Զուրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր