ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Երևանի ավագանու դեմ հերթական հայցը կներկայացվի դատարան․ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը․ «Ժողովուրդ»
09:00, 15.03.2024 | mamul.am
1283 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հերթական հայցը կներկայացվի դատարան՝ ընդդեմ Երևանի ավագանու: Այս անգամ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը:
Այսպիսով, դեռ փետրվարի 7-ի նիստում, Երևանի ավագանու որոշմամբ, ընդդիմադիր 3 անդամ՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, զրկվեցին մանդատներից:
Ավագանու որոշման հիմքում անհարգելի բացականերն էին և նախագծերի քվեարկություններին չմասնակցելը, որոնք եղել են բացառապես քաղաքական նպատակներով:

Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդեմ այս որոշման, և վիճարկել Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։

«Ավագանու անդամին մանդատից զրկելն ապօրինություն է, զոռբայություն: Մենք վիճարկելու ենք սա. երբ հարցը ներկայացնենք, կհայտարարենք այդ մասին»,- ասաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր