ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
«Փարիզը դեմ չէ բարձրացնել Ուկրաինայի հակամարտությունում իր ներգրավվածության աստիճանը». Պեսկով
15:18, 15.03.2024 | mamul.am
1951 | 0

Դատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից այն մասին, որ Ռուսաստանն իր երկրի հակառակորդն է, Փարիզը դեմ չէ բարձրացնել Ուկրաինայի հակամարտությունում իր ներգրավվածության աստիճանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո, իհարկե, մենք կարդում ենք պարոն Մակրոնի հայտարարությունները։ Այն, որ Ռուսաստանը հակառակորդ է Ֆրանսիայի համար, ակնհայտ է: Իրականում այն պատճառով, որ Ֆրանսիան արդեն ներքաշված է Ուկրաինայի պատերազմի մեջ և անուղղակիորեն մասնակցում է այդ պատերազմին։ Բայց դատելով պարոն նախագահի հայտարարությունից, կարելի է ասել, որ Փարիզը դեմ չէ իր ներգրավվածության աստիճանը բարձրացնելուն», -լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր