ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ռուսաստանն «Իսկանդեր-Մ»-ով հարվածել է Օդեսային. զոհերի թիվը շարունակում է աճել
19:18, 15.03.2024 | mamul.am
7598 | 0

Օդեսայում «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի հարվածներից ավերվել է հանգստի վայրի եռահարկ շենքը։ Ռուսական զորքերը հրթիռներ են արձակել Ղրիմի տարածքից, այս մասին հայտնում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության թելեգրամ-ալիքը։

Վնասվել են նաև առնվազն տասն առանձնատուն, ավտոտեխսպասարկման կետ, ցածր ճնշման գազատար, շտապօգնության և հրշեջ-փրկարարական մեքենաներ։

Օդեսայի OVA-ի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ մինչ այս պահը ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Եվս 55 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր