Ռուսական ուժերի՝ Օդեսայի ուղղությամբ հրթիռային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնում է BBC-ն։ Ռուսների հարվածից Օդեսայում մի քանի շենք է հրդեհվել, վնասվել են ավտոմեքենաներ, գազատար խողովակներ: Ուկրաինայի իշխանություններն այս հարձակումն անվանել են զոհերի թվով ամենազանգվածայինը։ Օդեսայում մարտի 16-ը սգո օր է հայտարարվել։ |