ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ինչքա՞ն կարելի է այս կերպ կզած ապրել». Մհեր Հակոբյան
17:18, 17.03.2024 | mamul.am
1994 | 0

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ նպատակների հակված երկրի ղեկավարություն եմ ուզում...
Իրոք, հոգնեցրել է այս ճղճիմությունը, թաղի ճանապարհ ենք սարքել, ծտի բուն ենք վերանորոգել, հարկ վճարեք, որ պարգևավճար լափենք, մենք փոքր ենք, թույլ ենք, խեղճ ենք, բարձր չխոսենք, որ թուրքերը չխփեն, երբ... Արցախի մասին արդեն չեն խոսում, իսկ Մեծ եղեռնի հարցն էլ ընդհանրապես դուրս է մղված ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։
Հոգնել եմ այս ամենից, մեծ նպատակների հակված երկրի ղեկավարություն եմ ուզում...
Չեմ ասում ազգայնամոլություն կամ ծայրահեղականություն, չեմ ասում Հիտլեր և Ստալին, բայց մի հայկական երկաթյա Բիսմարկի ու նվիրված Նժդեհի միասնությունը իրոք չէր խանգարի` մեղմ ասած, իհարկե։
Իրոք, էլի, ինչքա՞ն կարելի է այս կերպ կզած ապրել, երբ մեծի, գեղեցիկի, վեհի ու հերոսականի փոխարեն ամենավերին կառավարական, մակարդակով մեզ ոչ միայն քարոզում են խեղճի, թույլի և ազգային արժեքներից հրաժարման քաղաքականություն, այլև կյանքի են կոչում այն։
Հոգնել եմ այս ամենից, հերիք է, իրոք, մենք հաստատ այս ամենին չէ, որ արժանի ենք»։

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր