ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայաստանում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին, գերմանացի գիտնականները տիեզերական կոստյումներ են փորձարկում. #Bild
23:06, 16.03.2024 | mamul.am
6952 | 1

Վյուրցբուրգի համալսարանի գիտնականները տիեզերքում աշխատելու համար նախատեսված տիեզերահագուստներ և ռոբոտային սարքավորումներ են փորձարկում Հայաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է Bild թերթը։

Հայաստանում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին, գերմանացի գիտնականները տիեզերական կոստյումներ են փորձարկում. #Bild

Հայաստանի տեղագրությունը, ըստ գերմանացի հետազոտողների, նման է Մարսի տեղագրությանը, ինչի պատճառով գիտնականները որոշել են ռոբոտներ փորձարկել այնտեղ ապագա տիեզերական առաքելությունների համար, ասվում է հոդվածում։
Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանամերձ Արմաշ գյուղի մասին է, գիտնականներն այնտեղ կմնան մինչև ապրիլի սկիզբ։ Փորձը բաղկացած է հատուկ ռոբոտներից, որոնք սկանավորում են տարածքը և ստեղծում դրա եռաչափ քարտեզը։ Տիեզերական կոստյումները, որոնք նույնպես փորձարկում են գիտնականները, նախատեսված են մինչև մինուս 133 աստիճան ջերմաստիճանի համար:
Հայաստանում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին, գերմանացի գիտնականները տիեզերական կոստյումներ են փորձարկում. #Bild

Նախագծին մասնակցում է ավելի քան 200 գիտնական 26 երկրներից։ Վեց «անալոգային տիեզերագնացներ» կփորձարկեն սարքավորումներ՝ Մարսի վրա կյանքի հետքերը հայտնաբերելու համար, ինչպես նաև Հայաստանում ռոբոտներ կփորձարկեն, որոնք կստեղծեն տարածաշրջանի 3D քարտեզը, կվերցնեն հողի նմուշներ և կտեղափոխեն ծանր բեռներ։

Աղբյուրը` Bild
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր