ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ճիշտ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն մինչև վերջ չի ասել»․ Կարեն Հեքիմյան
14:36, 17.03.2024 | mamul.am
7380 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Տեր-Պետրոսյան Լևոնը բազմիցս ասել է` «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում»: Ճիշտ է ասել Տեր-Պետրոսյան Լևոնը, սակայն մինչև վերջ չի ասել:
Ղարաբաղի հարցի լուծումը կախված է երկու հանգամանքից`
1. Ռուսաստանի հանդեպ հավատարմությունից,
2. Տվյալ ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի և Թուրքիայի փոխհարաբերություններից:
Ըստ այդմ, եթե Հայաստանը Ռուսաստանին հավատարիմ է, իսկ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հարթ են, Ղարաբաղի հարցը «սառեցվում է» Հայաստանի օգտին: Կա նաև հակառակ տարբերակը: Հայաստանի` Ռուսաստանի հանդեպ անգամ հարյուրապատիկ ավելի հավատարմության դրսևորման, սակայն Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների անհարթության դեպքում, Ղարաբաղի հարցը «լուծվում է» Ադրբեջանի օգտին: Այլ կերպ ասած, Ղարաբաղի հարցի լուծման ռուսական բանալին, անկախ Ռուսաստանի հանդեպ հավատարմության դրսևորման աստիճանից, կախված է թուրքական կախիչից:
Ստացվում է, որ`
1. Կամ Հայաստանը պետք է անվերջ հավատարիմ մնա Ռուսաստանին և հետևի Թուրքիա-ՆԱՏՕ փոխհարաբերություններին,
2. Կամ վերջնականապես դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից և Ղարաբաղի հարցը փորձի լուծել միջազգային իրավունքի հարթությունում, միջազգային բանալիի օգնությամբ:
Առաջին դեպքում, Հայաստանն այլ պետությունների քաղաքական շահերի սպասարկման համար անվերջ զոհեր կտա: Ավելին` թուրքական կախիչից կախված ռուսական բանալին օրերից մի օր կփակի նաև Հայաստանի պետականությունը:
Այսինքն, ողջամիտ է երկրորդ տարբերակը: Ըստ այդմ, առերևույթ Փաշինյան Նիկոլի` Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելուն միտված քայլերը ճիշտ են, սակայն...
Արդյո՞ք ազնիվ մարդ է Փաշինյան Նիկոլը և արդյո՞ք արժի վստահել իրեն: Կարծում եմ` հայ հասարակությունը կպատասխանի այդ հարցերին հնարավորինս արագ, քանզի
ինչպես ասում էր դասականը` «սառույցը շարժվել է, պարոնայք երդվյալ ատենակալներ» և Հայաստանին անհրաժեշտ է «զորահանդեսի հրամանատար»»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր