ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մեղրիի միջանցքը՝ Իրանի անվտանգության տեսանկյունից»․ Էմին Երիցյան
15:18, 17.03.2024 | mamul.am
2580 | 1

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես սկզբունքորեն անընդունելի եմ համարում անվտանգային հարցերի բաց հարային քննարկումները։
Բայց երբեմն անհրաժեշտություն է լինում մատնանշել կարմիր գծեր, որոնք կենսական են մեր անվտանգության համար։
Այդպիսով, Իրանի թիվ մեկ թշնամին Իսրայելն է, որն Ադրբեջանի հիմնական հովանավորն է, զինել ու շարունակում է զինել Ադրբեջանին, բնականաբար՝ ընդդեմ Իրանի։
Իրանում բնակվում են մոտ 30 մլն ազերիներ։ Ադրբեջանը հավակնություններ ունի իրանի ադրբեջանաբնակ տարածքների վրա։ Դրան Ադրբեջանը կարող է հասնել պատերազմի միջոցով, իսկ Արցախյան պատերազմից հետո, ինքնավստահ դառնալով, նաև Իրանում անկայունություն ստեղծելու ռազմավարությամբ։
Ադրբեջանին զսպող հանգամանք էր և է Իրանի միջոցով Նախիջևանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունը։ Քանի դեռ դա Ադրբեջանի հաղորդակցության միակ ճանապարհն է՝ իրանն անվտանգային առումով իրեն առավել ապահովված է զգում։
Այս համատեքստում է, որ Հայաստանով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա հաղորդակցությունը Ադրբեջան-Թուրքիային հետաքրքրում է այդ ճանապարհի կարգավիճակն ու անվտանգային առումով իրենց կողմից վերահսկելիությունը։
Հայաստանով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցք տրամադրելու դեպքում Իսրայել-Ադրբեջան-Թուրքիա եռյակի (գումարած Պակիստան) Իրանի դեմ ռազմական հավակնությունները կդառնան առարկայական։
Այդպիսով, նման միջանցք մեր կողմից տրամադրելու դեպքում Հայաստանը կդառնա Իրանի անվտանգային ներկա համակարգը կազմաքանդող գործիք, տարածաշրջանային մեծ պատերազմի հրձիգ, պատերազմ, որի ճիրաններում Հայաստանը պարզապես կոչնչանա։
Հայաստանն արմատապես ու կատեգորիկ պետք է հրաժարվի որևէ կարգավիճակով Սյունիքով հաղորդակցության ուղղի տրամադրելուց։
Սա պետք է լինի դիրքորոշում, որը պետք է շատ թանկ գնով «վաճառել» Իրանին՝ դառնալով Իրանի անվտանգային համակարգի կարևոր գործոն»։

Աղբյուրը` Էմին Երիցյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր